ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նոր դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Վարդան Տողանյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հաաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա):